Շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովը եւ նրա կինը՝ Դարյա Տարասովան, որդի են ունեցել: Այս մասին Կասպարովը գրել է իր Twitter-ում:

Lenta.ru-ի փոխանցմամբ, Նիկոլաս անունով փոքրիկը լույս աշխարհ է եկել հուլիսի 6-ին:

Սա Կասպարովի չորրորդ զավակն է: 2006 թվականին ամուսինները դուստր էին ունեցել, որին Աիդա են կոչել: Կասպարովը երեաներ ունի նաեւ նախկին երկու ամուսնություններից. դուստրը՝ Պոլինան (1992թ.) եւ որդին՝ Վադիմը (1996թ.):

Գարի Կասպարովը Ռուսաստանից հեռացել է 2013 թվականի հունիսին, այն բանից հետո, երբ նրան Քննչական կոմիտե կանչեցին: Նույն տարվա նոյեմբերին նա լատվիական քաղաքացիություն էր խնդրել, սակայն մերժում էր ստացել: