91 կգ-ից բարձր քաշային կարգում հանդես եկող հայ բռնցքամարտիկ Հովհաննես Օհանյանը դուրս է եկել լեհական Շչեցին քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության քառորդ եզրափակիչ։ 1/8-րդ եզրափակչի շրջանակներում Օհանյանը ոչ մի հնարավորություն չի թողել Ուկրաինայի ներկայացուցիչ Վլադիմիր Տրոցկիին։ Մարտը դադարեցվել է երկրորդ ռաունդում՝ նկատի ունենալով հայ բռնցքամարտիկի ակնհայտ առավելությունը։ Կիսաեզրափակչի ուղեգրի համար Օհանյանը կպայքարի Դինո Մանսուրի (Խորվաթիա) հետ։

Մինչդեռ, ևս մեկ հայ բռնցքամարտիկ Վլադիմիր Մարգարյանը (մինչև 64 կգ քաշային կարգ), որը 1/8-րդ եզրափակչում ջախջախել էր ադրբեջանցի Թամերլան Աբդուլաեւին, քառորդ եզրափակիչում տանուլ տվեց Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող իր հայրենակից Արայիկ Մարությանին։