Lexus SUV Google ինքնակառավարվող մեքենան առաջին անգամ վիրավորներով վթարի է ենթարկվել. Lexus SUV Google-ին հետեւից բախվել է մեկ այլ մեքենա։ Այս մասին հայտարարել է Google ինքնակառավարվող մեքենաների բաժնի ղեկավար Քրիս Ուրմսոնը։
Վթարի հետեւանքով թեթեւ վնասվածքներ են ստացել ընկերության երեք աշխատակից, որոնք այդ պահին գտնվում էին մեքենայի մեջ։
Թեթեւ վնասվածքներ է ստացել նաեւ Lexus SUV Google-ին բախված մեքենայի վարորդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Բաժնի ղեկավարի խոսքով՝ սա 6 տարվա ընթացքում 14-րդ միջադեպն է, սակայն ոչ մի անգամ վթարի մեղավորը Google-ի մեքենան չի եղել։





























