Հուլիսի 26-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Աշտարակի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Շահեն Հ.-ն եւ խնդրել, որ Սասունիկ գյուղի խաչմերուկի մոտ շտապ ոստիկաններ ուղարկեն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 18.25-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ժամանակ, Ժորան ծեծի է ենթարկել 28-ամյա Շահեն Հ.-ին` պատճառելով վնասվածքներ:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորայի ինքնությունը պարզելու եւ նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Շահեն Հ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Շահեն Հ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց:

Հուլիսի 27-ին, ժամը 21.30-ին, Շահեն Հ.-ն ոստիկանությունում հաղորդում է տվել, որ հուլիսի 26-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Սասունիկ գյուղում իր հետ վիճաբանել, ծեծի է ենթարկել եւ մարմնական վնասվածք է պատճառել նախկինում 8 անգամ դատապարտված 42-ամյա Ժորա Ն.-ն:

Ձեռնարկվում են միջոցառումներ Ժորա Ն.-ին հայտնաբերելու ուղղությամբ: