ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Մելիք Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի հունիսի 18-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանության աշխատակիցների հետ վիճաբանության ընթացքում վերջիններս հայհոյել եւ բռնություն են գործադրել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Կալանավոր Մելիք Ա.-ն հայտնել է նաեւ, որ նույն օրը ինքը ձերբակալվել է եւ տարվել ձերբակալված անձանց պահման վայր, որտեղ ինքնավնասում է կատարել, ինչի հետեւանքով վատացել է ինքնազգացողությունը, սակայն ոստիկանության ծառայողները իրեն բուժօգնության նպատակով հիվանդանոց չեն տեղափոխել:

Մելիք Ա.-ի հաղորդման հիման վրա ոստիկանության աշխատակիցների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: