88 տարեկան հասակում հունական հինադանոցներից մեկում մահացել է Հունաստանում «սեւ գնդապետների» խունտայի ղեկավար Դիմիտրիոս Իոանիդիսը: Մահվան պատճառը թոքերի հետ կապված խնդիրներն են եղել: Նա բանտից հիվանդանոց է տեղափոխվել իր մահից մեկ օր առաջ: Իոանիդիսը ցմահ բանտարկության էր դատապարտվել պետական դավաճանության մեղադրանքով: Հաղորդում է Utro.ru-ն: Նա հունական խունտայի ղեկավարներից մեկն էր, որը դիկտատորական կառավարում էր մտցրել երկրում 1967-1974 թվականներին:
Շատերը նշում են, որ հենց այդ խունտան էր պատճառը, որ Թուրքիան օգտվելով իրավիճակից իր զորքերը մտցրեց Կիպրոս:




























