Ամերիկյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը վթարի է ենթարկվել: Դերասանը չի տուժել, սակայն նրա սպորտային Maserati մակնիշի մեքենան լուրջ վնասվածքներ է ստացել:
Միջադեպը տեղի է ունեցել «Մալիբու» առողջարանային տեղանքի կանյոնում: Հոլիվուդյան աստղի մեքենան մեծ արագությամբ բախվել է լեռան ստորոտին: Բացի դերասանից, մեքենայում ոչ ոք չի եղել:
Ինչպես գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Գիբսոնի կյանքում սեւ օրեր են սկսվել: Նրանից հեռացել է քաղաքացիական կինը՝ Օքսանա Գրիգորեւան: Ասում են, որ Գիբսոնը ղեկին է նստել լիովին սթափ վիճակում: Դա արձանագրել է նաեւ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը:
Գիբսոնին դեպքի վայրից տեղափոխել է նրա մտերիմ ընկերը:




























