Օգոստոսի 3-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի Մարմարաշեն գյուղի հատվածում իրար են բախվել  «ԿամԱԶ»  եւ  «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ «ՎԱԶ-21063»-ի վարորդը եւ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: