Չեխիայի Գորաջեւիցե քաղաքում երկու ուղեւորատար գնացքներ են բախվել, որի հետեւանքով 7 մարդ միջին ծանրության վնասվածքներ են ստացել: Այս մասին հայտնել է «Չեխական երկաթուղիներ» ընկերության ներկայացուցիչ Պետր Շտյագլավսկին:

«Չեխիայի հարավում Գորաջեւիցե քաղաքի կայարանում գնացքի վերջին երկու վագոնները դուրս են եկել ռելսերից՝ հարվածելով մեկ այլ գնացքի լոկոմոտիվին եւ առաջին վագոններին»,-ասել է Շտյագլավսկին, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:

Վիրավորներին օգնություն տրամադրելու համար դեպքի վայր են ժամանել երեք ուղղաթիռներ եւ «շտապօգնության» 7 մեքենաներ:

Երկու ուղղություններով երթեւեկությունը դադարեցվել է: