Հարյուրավոր ապօրինի ներգաղթյալներ տեղափոխող նավը խորտակվել է Լիբիայի ափերից 30 կմ հեռավորության վրա։

Ինչպես հայտնում է ԱՆՍԱ գործակալությունը, ներկայումս շարունակվում են փրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են Իտալիայի առափնյա ծառայության մոտորանավակները, «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության նավը եւ իռլանդական ռազմանավը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զոհերի մասին այս պահին ոչինչ հայտնի չէ, ջրից դուրս է բերվել 100 մարդ։