Վլադիմիրովի մարզից Օլեգ Բելովին, որին մեղադրում են 6 երեխաների, իր կնոջ եւ մոր սպանության մեջ, կասկածում են նաեւ մեկ այլ սպանության եւ բռնաբանության մեջ:

Իրավապահ մարմինների աղբյուրն «Ինտերֆաքս»-ին ասել է, որ խոսքը Նիժեգորոդսկից 19-ամյա ուսանողի Մարիա Գլիկինայի բռնաբանության եւ սպանության մասին է:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 6 երեխաների հայր 52-ամյա Օլեգ Բելովը, որին կասկածում են Նիժնի Նովգորոդում զանգվածային սպանություն կատարելու մեջ, հաշվառման մեջ է եղել հոգեբուժարանում: Ձերբակալության ժամանակ նա դիմադրել է, վիրավորվել որովայնի հատվածում եւ ներկայում հիվանդանոցում է: