Հայ պետական եւ ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի արձանի բացումը նախատեսված է մինչեւ այս տարեվերջ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Երեւանի քաղաքապետարանի Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Տեղադրման եւ բացման օրը դեռեւս հայտնի չեն:
Նշենք, որ արձանը գիպսե տարբերակով արդեն պատրաստ է: Հիշեցնենք, որ այն տեղադրվելու է կառավարության 3-րդ շենքի դիմաց:




























