Ամիօ բանկը նախատեսված ժամկետից շուտ ավարտել է 3 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումը։ Նախորդ երկու թողարկումների ռեկորդային արագ տեղաբաշխումից հետո այս արդյունքը ևս մեկ անգամ հաստատում է ներդրողների կայուն հետաքրքրությունն Ամիօ բանկի պարտատոմսերի նկատմամբ։
Թողարկման շրջանակում առաջարկվել է 30,000 պարտատոմս՝ յուրաքանչյուրը 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 9.5% տարեկան արժեկտրոնային եկամտաբերությամբ, 24 ամիս շրջանառության ժամկետով և արժեկտրոնների եռամսյակային վճարման պարբերականությամբ:
Ամիօ բանկը շարունակում է ընդլայնել ներդրումային հնարավորությունները՝ հաճախորդներին առաջարկելով ազատ միջոցները ներդնելու և պարբերական եկամուտ ստանալու նոր տարբերակներ։
Տեղաբաշխումից հետո պարտատոմսերը կներկայացվեն ցուցակման Հայաստանի ֆոնդային բորսայում (AMX)։
Հիշեցնենք, որ պարտատոմսերից ստացվող արժեկտրոնային եկամուտը մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ազատված է եկամտային հարկից։
Պարտատոմսերի պայմաններին և այլ մանրամասներին կարող եք ծանոթանալ թողարկման Ծրագրային ազդագրում։
✉️ [email protected] | ☎️ 010 59 20 20 | 🌐 amiobank.am
Ամիօ բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։





























