Հայտնի արտահայտությունը, որ որակը քանակից ավելի լավ է, պարզվում է՝ ընդունելի է նաեւ սեքսի պարագայում:

Գիտնականներն ավելի քան 60 զույգի մասնակցությամբ հետազոտություն են անցկացրել եւ հանգել եզրակացության, որ հաճախակի սեռական հարաբերությունները մարդկանց ապերջանիկ են դարձնում:

Հետազոտողները փորձի մասնակիցներին երկու խմբի են բաժանել: Առաջինին խնդրել են ավելացնել սեռական մերձեցման քանակությունը, երկրորդին խմբին՝ հակառակը, հնարավորինս նվազեցնել:

Ըստ Informing-ի, որոշ ժամանակ անց գիտնականները նկատել են, որ հաճախակի սեքսը զուգընկերներին ցանկալի հաճույք չեն բերում: Մինչդեռ երկրորդ խմբի զույգերի սեռական հարաբերություններն ավելի որակյալ են դարձել եւ ավելի մեծ հաճույք պարգեւել: