ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են Երեւանի բնակչուհի Անի Մաջնունյանի սպանության մի շարք մանրամասներ, առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը։
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ Ա.Մաջնունյանին սպանելու կասկածանքով ձերբակալվել է Երեւանի 20-ամյա բնակիչ։
Նախաքննությունը շարունակվում է։ Կատարվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ սպանության բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։



























