ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ամենամյա արձակուրդը հանցկացնի ընտանիքի հետ՝ Ատլանտյան օվկիանոսի Մարտաս Վինյանդ կղզում (Մասաչուսեթսի նահանգի ափերի մոտ), հաղորդում է ABCNews-ը:

Նախագահն իր տիկնոջ՝ Միշելի եւ դուստրերի՝ Մալիայի եւ Սաշայի հետ այդ կղզում կլինի օգոստոսի 8-23-ին: Նշվում է, որ սա Օբամայի 6-րդ այցն է այդ կղզի: Նախագահի հետ մեկնել են նաեւ նրա ազգային անվտանգության գծով օգնական Սյուզան Ռայսը եւ Սպիտակ Տան ավագ խորհրդական Վալերի Ջարեթը, հաղորդում է Gazeta-ն:

Սպիտակ Տանը հայտնել են, որ նախագահի մասնակցությամբ ոչ մի հրապարակային միջոցառում այս ընթացքում չի լինելու: Օբամայի արձակուրդի այլ մանրամասներ չեն նշվում: