Քաբուլում ոստիկանական ակադեմիայի մոտ օգոստոսի 7-ին տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 27-ի, հաղորդում է Tolo News գործակալությունը:
Ավելի վաղ նշվել էր 20 զոհի եւ 25 տուժածի մասին:
«27 մարդ զոհվել է, 26-ը՝ վիրավորվել»,-ասված է գործակալության Twitter-ի միկրոբլոգում, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Պայթյունը որոտացել է Քաբուլում ոստիկանական ակադեմիայի գլխավոր մուտքի մոտ: Նախնական տեղեկություններով, պայթյունի հեղինակը մահապարտ ահաբեկիչ է եղել՝ ոստիկանի հագուստով:




























