Բանգլադեշի մայրաքաղաք Դաքքայում անհայտ անձանց խումբը դաշույնով սպանել են բլոգերին, որը հանդես էր գալիս իսլամիզմի ու արմատականության դեմ, հաղորդում է BBC News-ը:

Հաղորդվում է, որ հարձակվողները երկար ժամանակ հետեւել են բլոգերի գործունեությանը, հաղորդում է տեղի ակտիվիստների կազմակերպության ղեկավար Իմրան Սարքարը: Նրա խոսքով, բլոգեր Նիլոյ Նիլը հանդես էր գալիս փոքրամասնությունների, մասնավորապես, կանանց ու տեղացի բնակչության իրավունքների պաշտպանությամբ, հաղորդում է Gazeta-ն: