Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, օգոստոսի 7-ին, ժամը 21.49-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւանի Ծիծեռնակաբերդի խճուղում տեղի է ունեցել ավտովթար, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Տոյոտա» մակնիշի 85 PS 800 եւ «Դեու Նեքսիա» մակնիշի 853 LP 61 համարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղեւորը տեղափոխվել են հիվանդանոց:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Դեյվու» մակնիշի ավտոմեքենան եւ դադարեցրել վառելիքի արտահոսքը:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ «Դեու»-ի ղեկին եղել է 13-ամյա վարդան Ս.-ն, ով սովորում է Երեւանի Վ. Վաղարշյանի անվան հիմնական դպրոցի 7-րդ դասարանում:

Նրա վարած «Դեու Նեքսիան» դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի, բախվել Սուսասաննա Փ.-ի վարած «Տոյոտա»-ին, ու շրջվել:

Վթարի հետեւանքով դեպքի վայրից Արամյանց բժշկական կենտրոն են տեղափոխվել Վարդան Ս.-ն եւ «Դեու»-ի ուղեւոր 19-ամյա Աշոտ Ս.-ն: 13-ամյա տղան Արամյանց բժշկական կենտրոնից տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Վթարից հետո դեպքի վայր ժամանած միջին տարիքի մի տղամարդ ոստիկաններին փորձել է համոզել, թե «Դեուն» 15 րոպե առաջ իրենց տան բակից առեւանգել են, սակայն երբ տեղեկացել է, որ ոստիկանները տիրապետւմ են իրականությանը, որ մեքենան վարել է անչափահաս տղան, ով, ի դեպ, պարզվել է, որ նրա ազգականն է` գլուխը կախել եւ անիծել իր բախտը, թե ինչու մեքենան տվեց երեխային: