Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 09.58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղի արոտավայրերում անկել է 15 խոշոր եղջերավոր անասուն, իսկ 2 անասուն անառողջ է:

Կապ է հաստատվել հարակից Այգեպատ, Այգեզարդ, Նարեկ եւ Վերին Արտաշատ գյուղերի գյուղապետերի հետ. պարզվել է, որ տվյալ գյուղերում անասունների անկման դեպքեր չեն արձանագրվել:

Դեպքի վայրում է գտնվում բուժսանիտարիայի եւ սննդի անվտանգության վարչության պետը, ով տեղեկացրեց, որ մրսածության հետեւանքով (ունեցել են թոքերի խնդիր) անկել է ընդամենը 4 խոշոր եղջերավոր անասուն (հորթ):