Քաբուլում վերջին 48 ժամբա ընթացքում ոստիկանական եւ զինվորական շինությունների վրա հարձակումների հետեւանքով առնվազն 50 մարդ է մահացել: Տեղի իշխանությունները հայտնում են հարյուրավոր վիրավորների մասին:
Հուլիսի 8-ի գիշերը քաղաքի կենտրոնում պաշտպանության նախարարության համալիրի մոտ ականապատված մեքենա է պայթել: հարձակման պատասխանատվությունն իր վրա է վերցրել «Թալիբան» շարժումը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Մի քանի ժամ անց Քաբուլում ոստիկանության ակադեմիայի վրա է հարձակվել մահապարտ ահաբեկիչը:
Վերջին ամիսներին Աֆղանստանի մայրաքաղաքում կրկին հաճախակի են դարձել «Թալիբան» շարժման գրոհայինների հարձակումները:




























