Աֆղանստանում Անվտանգության ազգային տնօրինության աշխատակիցները կալանավորել են «Իսլամական պետություն» արմատական խմբավորման տեղի 5 ղեկավարներին։ Այս մասին հայտնում է Hama Press-ը։

Ըստ առկա տեղեկությունների՝ ձերբակալված գրոհայինները գործել են Ջալալաբադ քաղաքում գրում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին ԻՊ արմատականները Ջալալաբադում կրկնակի ահաբեկչություն էին կազմակերպել, որի պատճառով զոհվել էր 33 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել, գրում է ՏԱՍՍ-ը։