Հունաստանում 22 երկրների շախմատիստների մասնակցությամբ, ավարտվեց «Նեգրոպոնտե-2010» մրցաշարը: Հայաստանի չորս պատվիրակներից լավագույն արդյունքը ցույց տվեց Զավեն Անդրիասյանը, ով վերջին տուրում ոչ ոքի խաղաց Վահե Բաղդասարյանի հետ: Էլինա Դանիելյանը միավորը կիսեց հույն Մարիա Կուվացուի հետ: Նելլի Աղինյանը հաղթեց հույն Մարիա Պետրակիին:

Զավեն Անդրիասյանը 6,5 միավորով գրավեց 8-րդ տեղը: Նույնքան միավոր վաստակած Վահե Բաղդասարյանը մրցաշարն ավարտեց 14-րդ տեղում: Հաղթողի կոչումը նվաճած թուրք Սուաթ Աթալիքի արդյունքն է 8 միավոր: