Կիրակի երեկոյան Իտալիայի և Ֆրանսիայի սահմանին անօրինական ներգաղթյալների մոտ հարյուր հոգանոց  խումբ է ձերբակալվել, երկուշաբթի օրը տեղեկացրել է Ֆրանս Պրես գործակալությունը՝ վկայակոչելով Ծովափնյա Ալպերի դեպարտամենտի ոստիկանությանը։

Իշխանությունների տվյալների համաձայն, դա իտալա-ֆրանսիական սահմանին ձերբակալված անօրինական ներգաղթյալների ամենամեծ խումբն է  (մինչ այդ ձերբակալվել էր ավելի քան վաթսուն հոգի)։ Ներգաղթյալների ձերբակալման բարձրակետը հունիսի կեսերն էին, երբ ամեն շաբաթ սահմանին մոտ 1,5 հազար մարդ էր ձերբակալվում։ Որպես կանոն, անօրինական ներգաղթյալները փորձում են Իտալիայի և Ֆրանսիայի տարածքով   հասնել Մեծ Բրիտանիա։