ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից նախագահի թեկնածու Բերնի Սանդերսը 2016թ. նախընտրական քարոզարշավի շրջանակներում իր ելույթի ժամանակ ընտրողների ռեկորդային քանակ է հավաքել, հայտնում է CNN-ը։
Վերմոնտ նահանգի սենատորը Պորտլենդ քաղաքի NBA-ի հրապարակում ելույթ է ունեցել ավելի քան 19 հազար հանդիսատեսի առջեւ, գրում է Gazeta-ն։
Ինչպես հայտնել է հարթակների կորպորատիվ հաղորդակցման փոխնախագահ Մայքլ Լեւելլենը, ավելի քան 19 հազար մարդ ներսում է եղել, մոտ 9 հազարն էլ դրսում հերթի մեջ է սպասել։





























