ԵԿՄ ամառային ճամբարում երեխաների թունավորման պատճառը սնունդը չի եղել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Սննդի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանը:

Նա նշեց, որ ըստ հետազոտության տվյալների՝ թունավորման պատճառը ջուրն էր: «Վրանային ճամբար էր, դաշտային պայմաններ, ինչը կարող էր երկրորդային աղտոտվածության պատճառ դառնալ, անհամապատասխանություններ են հայտնաբերվել ջրում, որը թունավորման պատճառ կարող էր լինել»,-ասաց Նվարդ Առաքելյանը:

Նշենք, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում զանգվածային թունավորման երեք դեպք է եղել: Վերջինը եղել է օրերս, երբ Վայոց ձորի մարզի ճամբարից 16 երեխա է հոսպիտալացվել: Իսկ դրանից առաջ թւոնավորվել էին «Հատիսի լանջին» հարսանիքի մասնակցող ավելի քան 30 հյուրերը, ինչպես նաեւ ԵԿՄ-ի ճամբարում հանգստացող երեխաները: