Ստամբուլի Սարըյերի ոստիկանության դեմ ռումբով բեռնված մեքենայով հարձակումը եւ դրանից հետո զինված հարձակումն ստանձնել է «Ժողովրդի պաշտպանության միություն» (HSB) կոչվող կառույցը։
HSB-ն Twitter-ի իր էջում հայտարարություն է տարածել՝ ստանձնելով Ստամբուլի Սարըյերի ոստիկանատան դեմ 2 հարձակումների պատասխանատվությունը։
Հայտարարության մեջ նշվել է. «Մեր ուժերի կողմից կողմից անձնազոհ գործողություն եւ անձնազոհ հարձակում է իրականացվել։ Առաջին գործոության ժամանակ նահատակվել է մեր մեկ զինյալը, իսկ 2-րդ հարձակման ժամանակ նահատակվել են մեր 2 զինյալները։ Անձնազոհ հարձակման ժամանակ սպանվել է զավթիչ բանակի անդամներից մեկը»։
Նշենք, որ HSB-ն հայտնի է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումներին աջակցող թուրքական կազմակերպությունների դեմ հարձակումներով։




























