Հայաստանի շախմատի ակադեմիայում շարունակվում է համահայկական շախմատային օլիմպիադան: Երեք տուրից հետո հարյուր տոկոսանոց արդյունք ունի Չեխիան ներկայացնող գրոսմայստեր Վիգեն Միրումյանը: Երրորդ տուրում նա պարտության մատնեց գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանին:
2,5-ական միավոր ունեն Անդրանիկ Մատիկոզյանն ու Տիգրան Լ. Պետրոսյանը` Հայաստանից, Գեւորգ եւ Գոռ Հայրապետյանները` Ռուսաստանից եւ Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը` Բրազիլիայից:



























