Իրաքից եկած եզդի փախստականների դիմումները ընդունված են: Այս մասին ասված է ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայության՝ «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ին ուղղված պատասխանում:

Նշենք, որ օգոստոսի 3-ին «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ն դիմել էր ՀՀ ՏԿԱԻՆ Միգրացիոն պետական ծառայություն՝ Իրաքից Հայաստան եկած եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցով։ Օգոստոսի 12-ին  Միգրացիոն պետական ծառայությունը պատասխանել է կազմակերպության ներկայացրած դիմումին:

«Միգրացիոն պետական ծառայությունից այսօր մեզ զանգահարել եւ տեղեկացրել են, որ եզդի փախստականների դիմումները ընդունված են: Օգոստոսի 13-ին եւ 20-ին նրանց հրավիրել են հարցազրույցի»,- նշել է «Սինջար եզդիների ազգային միավորում»  հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Համլետ Սմոյանը։ Նա կարծում է, որ ամեն ինչ պետք է հարթ ընդանա եւ որեւէ խնդիր չի ստեղծվի եզդի փախստականներին կարգավիճակ տրամադրելու հարցում։

Հայաստան եկած 19 փախստականները (3 ընտանիք) բնակվում են Արմավիրի մարզի Արաքս գյուղում։ Հարցին, Մոտ օրերս պատրաստվում ենք եզդի փախստականներին տեղափոխել եզդիաբնակ գյուղ, որտեղ հնարավոր կլինի նաեւ կազմակերպել  փախստական երեխաների դպրոցական  ուսուցումը թե ինչպես են պատրաստվում լուծել ապաստանի խնդիրը, «Սինջար եզդիների ազգային միավորման» ղեկավար Բորիս Մուրազին պատասխանել է.«,  ինչը փախստականների ինտեգրացիան ավելի դյուրին կդարձնի»: