Օգոստոսի 13-ին, ժամը 21.10-ի սահմաններում, «Օպել Վեկտրա Բ»  մակնիշի ավտոմեքենան Երեւան-Երասխ ճանապարհի 33-րդ կմ-ին` Տափերական գյուղի հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: