2016 թվի փետրվարի 1-ից Emirates ավիաընկերությունը օդ կբարձրացնի աշխարհում ամենաերկարագնաց չվերթը, որը Դուբայից Պանամա կհասնի առանց միջանկյալ վարէջքների։
Ուղևորներն օդում կգտնվեն 17 ժամ 35 րոպե։ Չվերթը կիրականացվի Boeing 777-200 LR ինքնաթիռներով։
«Պանաման կդառնա Կենտրոնական Ամերիկայում մեր առաջին ուղղությունը և հարմարավետ ընտրություն կառաջարկի այն ուղևորներին, որոնք Դուբայի մեր միջազգային օդանավակայանից կթռչեն դեպի Կենտրոնական Ամերիկա, Կարիբյան ծով և Հարավային Ամերիկայի հյուսիսային հատված», – պատմել է Emirates ավիաընկերության տնօրեն շեյխ Ահմեդ բեն Սաիդ Ալ Մաքտումը, փոխանցում է Mignews-ը։





























