Թուրքիան կրկնում է հարյուրամյա արարքները՝ արտառոց պարզությամբ։ Անկարան բոլորի աչքի առաջ աջակցում է Իսլամական պետության մարդասպաններին։ Այդ մասին ասվում է «Լռության 100 տարի. Վերջին ականատեսների բացառիկ պատմությունները» գրքի նախաբանում։ Գիրքը հրապարակել է իտալական Feltrinelli հրատարակչությունը։

Հրատարակչության կայքում զետեղված, գրքի նախաբանում ասվում է.

«Այդ ցեղասպանությունից հարյուր տարի անց Երեւանից դրա մասին պատմում են ողբերգությունը վերապրածները։ Թուրքիան մինչ օրս հրաժարվում է ճանաչել այն։ Բացի այդ բացառիկ եւ արտառոց վկայություններից, գրքում զուգահեռներ են տարվում Մերձավոր Արեւելքի իրողությունների հետ, երբ Անկարայի կառավարությունը մինչ օրս դաժանության քաղաքականություն է վարում, ֆինանսավորում ԻՊ-ին։

Անցյալի սպանությունները կրկնվում են արտառոց պարզությամբ։ Թուրքական պետքության վերնախավը բոլորի աչքի առաջ ֆինանսավորում եւ աջակցում է այնպիսի մարդասպանների, որոնք սպանում են Հալեպի հայերին եւ Սիրիայի այլ բնակիչների։

Այս գիրքը պետք է կարդալ՝ չմոռանալու եւ, առաջին հերթին, չկրկնելու նույն այդ սխալները»։