ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը պատրաստ է մինչեւ մեկ մլրդ դոլար ծախսել նախընտրական քարոզարշավի վրա։
Լրագրողների հարցին, թե պատրա՞ստ է այդքան գումարից հրաժարվել, Թրամփը պատասխանել է. «Այո, եթե պետք լինի ես պատրաստ եմ ծախսել այդքան գումար։ Ես տարեկան մինչեւ 400 մլն դոլար եմ վաստակում։ Ես միայն մեկ բան եմ ուզում՝ իմ երկիրն ավելի հզոր տեսնել»։
Միաժամանակ թեկնածուն հավելել է, որ մյուս թեկնածուներից իր առավելությունն այն է, որ ինքն է իր քարոզարշավը ֆինանսավորում։ Բացի այդ, Թրամփը խոստացել է իր ընտրվելու դեպքում երկրից արտաքսել բոլոր ապօրինի ներգաղթյալներին։
«Մենք կձգտենք, որ ընտանիքները միասին լինեն, բայց նրանք պետք է հեռանան։ Մենք կամ երկիր ունենք, կամ՝ չունենք»,-ասել է նա։
Նշենք, որ այս պահին ԱՄՆ-ում ապօրինի ներգաղթյալների թիվը մոտ 11 մլն-ի է հասնում։





























