Հյուսիսային Կորեայի իշխանությունները սպառնացել են չտեսնված զենք կիրառել ԱՄՆ-ի դեմ այն դեպքում, եթե իրենց սահմանների մոտ միջազգային զորավարժություններ սկսվեն։ Այս մասին հաղորդում է CNN-ը։
«ԿԺԴՀ բանակն ու ժողովուրդն այլեւս ամերիկյան միջուկային զենքին չեն դիմակայի հրացաններով։ Ոչ, նրանք անպարտելի են եւ հարձակողական ու պաշտպանողական միջոցներ ունեն, որոնք անհայտ են աշխարհին»,-ասել է ԿԺԴՀ պաշտպանության ազգային կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչը։
Մասնավորապես Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսության հաղորդավարը կոչ է արել «անհապաղ դադարեցնել զորավարժությունները», եթե «ԱՄՆ-ը ցանկանում է իրենց մայրցամաքը խաղաղ տեսնել», հաղորդում է LENTA-ն։
Նշենք, որ օգոստոսի 17-ին Հարավային Կորեան նախատեսում է ամենամյա զորավարժություններ սկսել ԱՄՆ-ի եւ այլ դաշնակիցների մասնակցությամբ։





























