Brent ապրանքանիշի չմշակված նավթի մեկ բարելի գինը լոնդոնյան ICE բորսայում ընկել է 1,2%-ով` հասնելով 48,5 դոլարի: Այդ մասին են վկայում առեւտրական հարթակի տվյալները: Ամերիկյան WTI նավթը եւս էժանացել է 1,4%-ով` հասնելով 41,9 դոլարի: Փորձագետներն ակնկալում են, որ հետագայում գինը կհասնի տարեկան նվազագույն արժեքին եւ կկազմի 45 դոլար մեկ բարելի դիմաց:
«Ֆինամ» ընկերության վերլուծաբանները ենթադրում են, որ եթե դա իրոք տեղի ունենա, դոլարի փոխարժեքը կաճի մինչեւ 69-70 ռուբլի: Ակնկալվում է, որ Եվրոյի փոխարժեքն իր հերթին կկազմի մոտ 76,5 ռուբլի, փոխանցում է Lenta.ru-ն:
Օգոստոսի 17-ին Մոսնկվայի բորսայում դոլարը գնահատվում է մոտ 65,5 ռուբլի, եվրոն` 72,65 ռուբլի:





























