Օգոստոսի 17-ին Թաիլանդի մայրաքաղաքի գործարար կենտրոնում տեղի ունեցած պայթյունը ահաբեկչական գործողություն էր, լրագրողներին հայտարարել է տեղի ոստիկանության ներկայացուցիչը:
Տեղի լրատվամիջոցները հաղորդում են, որ վերջին տվյալների համաձայն, պայթյունին զոհ է գնացել 15 մարդ, ավելի քան 80 հոգի վնասվածք է ստացել: Ինչպես հաղորդում է Reuters-ը, պայթուցիկն ամրացված է եղել մոտոցիկլետին:
Օգոստոսի 17 Բանգկոկի զբոսաշրջային հատվածում` խոշոր խանութների եւ տեղական Erawan Shrine սրբավայրի հարեւանությամբ պայթյուն է տեղի ունեցել:



























