Մայա Պլիսեցկայան, ով տեղափոխվել է Մոսկվայի համար 59  հիվանդանոց` ազդրի լուրջ վնասվածքով, ոչ թե բալետի հայտնի պարուհին է, այլ նրա անվանակիցը։

«Չորեքշաբթի օրը մեզ մոտ էին բերել Պլիսեցկայային, սակայն նա բալետի հայտնի  պարուհին չէ, այլ նրա անվանակիցը, Ավրամովա հայրանվամբ»,-ասել է բժիշկը։

Ավելի վաղ «Ռիա Նովոստին» տեղեկացրել էր, որ Մոսկվայի Պուչկովի անվան հիվանդանոցի շտապօգնության ծառայությունը բալետի հայտնի պարուհի Մայա Պլիսեցկայային տեղափոխել է Մոսկվայի համար 59 հիվանդանոց։