Կալիֆոռնիայի Գլենդեյլ քաղաքում ձերբակալվել է մի 23-ամյա հայ երիտասարդ՝ Uber տրանսպորտային ցանցի վարորդ Արտակ Ավագյանը: Ոստիկանությունը նրա տանը հայտնաբերել էր հինգ միավոր զենք, բաղադրատոմսով տրամադրվող բազմաթիվ դեղամիջոցներ ու թմրադեղեր եւ մոտավորապես 20 հազար դոլարի չափով կանխիկ գումար: Այդ մասին գրում է Glendale News Press-ը:

Այս ամիս ավելի վաղ ՝ Գլենդելի ոստիկանությունը տեղեկություններ էր ստացել դեղատոմսով տրամադրվող դեղամիջոցներ վաճառողի մասին, ով աշխատում էր տանը: Հետեւելով երիտասարդին՝ դետեկտիվները տեսել են,թե ինչպես է Արտակ Ավագյանը իրականացնում գործարքը:

Նրա տանը անցկացված խուզարկության ընթացքում դետեկտիվները առգրավել են երեք հրացան, մեկ ատրճանակ, բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք տրվում են դեղատոմսով, էքստազի, կոկաին ու այլ թմրադեղեր, նաեւ թվային կշեռք, գումարային միջոցներ ու բջջային հեռախոս՝թմրադեղերի վաճառքին վերաբերող տեքստային հաղորդագրություններով: Ոստիկանությունը համարում է, որ տղամարդը «Ուբեր» տրանսպորտային ցանցում վարորդի աշխատանքի միջոցով քողարկում էր իր հանցավոր գործունեությունը: