Վենետիկի հանձնաժողովը իր կողմից որոշակի տեքստ չի առաջարկում, միայն ասում է՝ արդյոք ներկայացված տեքստը համապատասխանում է եվրոպական չափորոշիչներին, թե ոչ։ Այս մասին օգոստոսի 25-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Վենետիկի հանձնաժողովի անդամ Քրիստոֆ Գրաբենվարտերը (Ավստրիա)։

Նրա խոսքով` Վենետիկի հանձնաժողովի անդամները քննարկումներ են անցկացրել Հայաստանում, որոնց ժամանակ ներկայացրել են իրենց առաջարկները ու ստացել հավաստիացումներ, որ այդ առաջարկները հաշվի կառնվեն։

Քրիստոֆ Գրաբենվարտերը հույս է հայտնել, որ սահմանադրական բարեփոխումների նախագծում տեղ կգտնեն իրենց առաջարկած փոփոխությունները։ Նա,մասնավորապես, նշել է, որ իրենք առաջարկել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագծի տեքստից ամբողջովին հանել ԱԺ երկփուլ ընտրություններին առնչվող` 89 հոդվածի 4,5,6 հոդվածները։