Պեկինի միջազգային օդանավակայանում Չժաո անունով ուղեւորուհին մի ամբողջ շիշ կոնյակ է խմել, քանի որ թույլ չեն տվել այն ինքնաթիռ բարձրացնել: Արդյունքում կինը նաեւ չի հասցրել օդանավ նստել, քանի որ սարսափելի հարբել է եւ չի կարողացել ոտքերի վրա կանգնել: Անվտանգության աշխատակիցները Չժաոյին սայլակն են նստեցրել եւ տարել հանգստի սենյակ:

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն, վկայակոչելով The Telegraph-ին, գրում է, որ չինական մայրաքաղաքում ուղեւորուհուն կանգնեցրել են Rémy Martin XO Excellence-ի շշի պատճառով, որը նա գնել էր ուղեւորության սկզբում՝ ԱՄՆ-ի օդանավակայանում, 164 եվրոյով: Նրան թույլ չեն տվել ալկոհոլը հաջորդ չվերթով տանել, արդյունքում կինը որոշել է դիմել այդ հուսահատ քայլին:

Չժաոն սթափվել է միայն երեկոյան, իսկ քիչ անց ազգականները նրան տարել են օդանավակայանից: