Մինչեւ ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայի մեկնարկը՝ նախատեսվում են լսումներ Սահմանադրության նոր նախագծի վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Նա հայտնեց, որ լսումներից առաջ նախատեսվում է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հանդիպումը խմբակցությունների հետ, որից արդեն խորհրդարանական լսումներ կլինեն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սահմանադրության նոր նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով: Սպասվում է, որ աշնանային նստաշրջանի առաջին քառօրյայում կսկսվեն քննարկումները: ԱԺ նախագահի խոսքով՝ աշնան վերջին արդեն նախատեսվում է հանրաքվեն:




























