Ադրբեջանում երկու երիտասարդ բլոգերներ՝ Էմին Միլլին եւ Ադնան Հաջիզադեն բանտում կանցկացնեն երկու տարուց ավելի` ինտերնետում էշի ամսին տեսահոլովակի համար, որը որոշ անձինք գնահատել են որպես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նմանակում:
Ադրբեջանի գերագույն դատարանը ուժի մեջ է թողել Միլլիի եւ Հաջիզադեի վճիռը: Դա Ադրբեջանում վերջին դատական ատյանն էր, որտեղ կարելի էր բողոքարկել վճիռը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Բլոգերների փաստաբան Իսահան Աշուրովը ադրբեջանական դատարանների որոշումը «պատվիրված, ապօրինի եւ անարդար» է անվանել եւ հայտարարել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու մտադրության մասին:
Անցած տարվա մայիսին Բաքվի Սաբաիլի դատարանը երտասարդներին դատապարտել էր 2,5 տարվա ազատազրկման խուլիգանության մեղադրանքով, իսկ մարտին վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել վճիռը:




























