Լիբիայի ռազմական իշխանությունները Եմենի, Իրանի եւ Պակիստանի քաղաքացիներին արգելել են մուտք գործել իրենց երկիր։
Ավելի վաղ Լիբիան նման արգելք էր սահմանել Սուդանի, Բանգլադեշի, Պաղեստինի եւ Սիրիայի բնակիչների համար։ Կառավարությունը նշել է, որ այդ միջոցները ձեռնարկվում են ազգի անվտանգության եւ կայունության համար, գրում է Gazeta-ն։
Լիբիայի բանակի հրամանատար Խալիֆ Հաֆթարը նախկինում պաղեստինցիներին, եմենցիներին եւ սիրիացիներին բազմիցս մեղադրել էր իսլամիստների ուժերին միանալու մեջ։





























