ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ ԿԱ Պետեկամուտների կոմիտեի միջազգային փոստային եւ սուրհանդակային առաքումներով փոխադրվող ապրանքների մասնագիտացված մաքսատուն ստեղծել, որի գործունեության տարածք է սահմանվել ՀՀ ամբողջ տարածքը:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ որոշումը թելադրված է վերջին ժամանակներս մեծ զարգացում ստացած էլեկտրոնային առեւտրի ծավալմամբ, մինչդեռ մեր երկրի ոչ բոլոր մաքսատներն են հագեցված փոստային առաքանին զննող հատուկ սարքավորումներով, ուստի անհրաժեշտություն է առաջացել հիմնել դրանցով հագեցած մասնագիտացված մաքսատուն: Հաշվի է առնվել նաեւ միջազգային փորձը. հատուկ մաքսատներ են գործում նաեւ այլ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Թայլանդում, Ռուսաստանի Դաշնությունում:




























