Փորձարարական նախագծերով զբաղվող ամերիկացի նկարիչ Յասինը տարբեր մթերքներից հայտնիների ու մշակութային գործիչների դիմանկարներ է ստեղծում:

Նրա աշխատանքների թվում են անյուղ կաթից Մայքլ Ջեքսոնը, ազնվամորու ջեմից Ջեք Նիքոլսոնը, նռան հյութից Միստեր Բինը, Nutella-ից Մոնա Լիզան եւ այլն:

Որպես կտավ նա ափսե է օգտագործում, ճերմակ թուղթ կամ սեւ տախտակ: Ըստ KEDEM-ի, Յասինի աշխատանքներն այնքան մեծ ճանաչում են ստացել, որ նա Instagram-ում արդեն 847 հազար բաժանորդ ունի: