Հայաստանի Ազգային գրադարանը շարունակում է գրքերի եւ թերթերի թվայնացումը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:
«Հայկական գրքերի եւ մամուլի թվայնացման նախագիծը մեծածավալ աշխատանք է ենթադրում: Ակնկալում ենք մինչեւ 2020 թվականը որոշակի արդյունքի հասնել: Մշակումներն անելու ենք՝ պահպանելով հեղինակային իրավունքները»,- նշեց Զարգարյանը:
Ազգային գրադարանն արդեն շուրջ 1 մլն 300 հազար էջ է մշակել՝ սքանավորված եւ տեքստային տարբերակով:




























