Ադրբեջանում մշտապես հակահայկական ռասիզմ է զգացվում՝ հիստերիկ, անմիտ եւ վտանգավոր: Այս մասին «Nouvelles d'Arménie» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ֆրանսիացի փիլիսոփա Միշել Օնֆրեն, որը այս տարվա հուլիսին Ադրբեջան է այցելել:
Նա այդ երկիր է մեկնել իր ընկերոջ՝ կոմպոզիտոր Պիեռ Տիլուայի հրավերով: Ինչ վերաբերում է ուղեւորությունից տպավորություններին. Օնֆրեն ասել է, որ ընկերության պատճառով չի ցանկանում մանրամասներ նշել: «Բայց ես սարսափելի անհարմարավետության զգացողություն ունեի»,- նշել է նա:
Հարցին, արդյո՞ք Ադրբեջանում հակահայկական ռասիզմ զգացել է, ֆրանսիացի փիլիսոփան պատասխանել է. «Մշտապես... Դա հիստերիկ, ոչ խելամիտ, վտանգավոր էր»: Միշել Օնֆրեն նաեւ հավելել է, որ սատարում է Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը:




























