Արարատի մարզի Արբատ գյուղում օգոստոսի 25-ին 5-ամյա աղջնակի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ քրեական գործ չի հարուցվել հանցակազմի բացակայության պատճառով:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արբատ գյուղում: 5-ամյա Թամարա Հակոբյանի վրա հեռուստացույց էր ընկել, աղջիկը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր:





























