«Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 5-ի երեկոյան մահացած 35-ամյա Ազնիվ Պետրոսյանը նախնական վարկածով մահացել է գաղտնի թոքաբորբից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասացին մահացած կնոջ հարազատները:
Նշենք, որ դեպքի հանգամանքները պարզելու համար Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ սեպտեմբերի 5-ին որովայնի շրջանում սուր ցավերով «Էրեբունի» ԲԿ դիմած 35-ամյա Ազնիվ Պետրոսյանը, որը մեկ ամսական հղիություն է ունեցել, րոպեներ անց մահացել էր: Հարազատները մեզ հետ զրույցում ասել էին, որ կնոջ մահվան մեջ բժիշկներին չեն մեղադրում:





























