Ամերիկյան Լաս Վեգասի օդանավակայանում British Airways-ի ուղեւորատար օդանավում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 14-ի, հայտնում է CNN հեռուստաալիքը:

Ինչպես հայտնի է դարձել, Boeing 777 –ը՝ 159 ուղեւորներով ու անձնակազմի 13 անդամներով, սկսել է այրվել թռիչքից առաջ, օդանավում գտնվողները բոլորն էվակուացվել են: Օդանավը ուղեւորվում էր Լոնդոն:

Բոլոր տուժածներին բուժօգնություն են տրամադրում: Օդանավակայանի մի մասը փակ է, ինչը կարող է առաջացնել թռիչքների ուշացումներ: Հրդեհի պատճառը պարզվում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: